Քաղաքական 

Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է ժամանակավոր օկուպացված տարածքների մասին օրինագիծը

Ուկրաինայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ժամանակավոր օկուպացված տարածքների մասին օրինագիծը:

 

Օրինագիծը օկուպացված տարածք այցելելու հատուկ կարգ է սահմանում, որի համաձայն ելք ու մուտքի կարգը սահմանում է կառավարությունը:

Օրինագիծը երաշխավորում է Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների սեփականության իրավունքը: Նրանց կրած վնասի փոխհատուցումը դրվում է Ռուսաստանի վրա:

 

Օրինագիծը նաև արգելում է ռազմական նշանակության ապրանքների մուտքը Ղրիմի տարածք: Այս կարգը խախտողներին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում, իսկ եթե կարգը խախտի կազմակերպված խումբը, պատիժը տատանվում է 5-8 տարվա միջև:

Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 228 պատգամավոր, հաորդում է ՈՒՆՆ-ն:

 

 

Նույն շարքից