Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են shamshyan.com-ը:
Նշված քրգործը հարուցվել է հունիսի 28-ին Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:
Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:
Որոշ ժամանակ անց ահազանգով նշված ռեստորան են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր, երբ մտել են ռեստորան, նրանց է մոտեցել ահազանգած քաղաքացին և հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:
Ավելին՝ shamshyan.com