Հասարակություն 

Դուք միշտ կարողացել եք Ձեր վրա վերցնել դժվարություններն ու պատասխանատվությունը. ՊՆ նախկին փոխնախարարը՝ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյանդ 65-րդ տարեդարձի առթիվ:

Հարթելով հակասություններն ու պառակտման վտանգները, դուք միշտ կարողացել եք Ձեր վրա վերցնել մեր պետականության նորագույն պատմության որոշիչ ժամանակահատվածների դժվարություններն ու պատասխանատվությունը: Արցախյան շարժման ու անկախության առաջին օրերից առ այսօր, մեկ անգամ չէ, որ դա տեղի է ունեցել:

Անմնացորդ նվիրումով կերտված Ձեր կենսագրության յուրաքանչյուր դրվագ մեծ ներդրում է մեր հաղթանակների, պետականության կայացման ու անվտանգության ապահովման գործում:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին:

Աստված թող առողջ և ամուր պահի Հայաստանի և Արցախի բոլոր առաջնորդներին, և խաղաղության մեջ պահի մեր հերոսական ժողովրդին:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից