Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի հարցն Էթիկայի հանձնաժողովում կարճվել է

ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին կարճել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը՝ արդյոք ինքը կարող է կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի խնդրանքը և հասարակական հիմունքներով, առանց վճարվելու ղեկավարել օրաթերթի խմբագրական խորհուրդը:

 

«Կարճման մասին որոշում կայացրել ենք՝ ելնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.2 և 24.3 հոդվածներով: Եթե աշխատանքը լիներ  վճարովի, այդ դեպքում իրավասությունը մեզ կպատկաներ, սակայն քանի որ հասարակական հիմունքներով, մենք իրավասու չենք: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի քայլը ողջունելի և մյուսների համար կարող է օրինակ ծառայել»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ ՀԱԿ պատգամավորը ազատ կարող է ղեկավարել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրական խորհուրդը:

 

Նույն շարքից