Հասարակություն 

Կատաղած շունը մտել է տան բակ, անհանգստացրել բնակիչներին

Հունիսի 30-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ցոլակ Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակ կատաղած շուն է մտել, անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն շարքից