Հասարակություն 

«Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, մնաք բարով...». Երևանում կնոջ դի է հայտնաբերվել

Հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ. Ք.-ն է:

Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ.:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից