Ամո՛թ է...Մի՛ արեք այսպիսի էժանագին բաներ
Հունիսի 30-ին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերի ժամանակ Հայաստանի պատվիրակության 3 ներկայացուցիչներ շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզաձևերում նվաճեցին ոսկե մեդալներ...
Ամբողջ ազգը ցնծում էր այս հաջողություների համար... Սակայն համացանցային իշխանամետ որոշ օգտատերեր հայ մարզիկների հաջողությունները սկսեցին ներկայացնել թավշյա հեղափոխության պրիզմայի ներքո և դրանով իբրև թե նաև գովազդել իշխանություններին, որը նորմալ մարդու մոտ բացի զզվանքից ուրիշ բան չի կարող առաջացնել...
Հայ մարզիկների հաղթանակից հետո համացանցում հանդիպեցի այս վերնագրով՝ "30 րոպեում 3 ոսկի.սա նոր Հայաստանն է..." հոդվածի...
Հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի գործող իշխանությանունն այդ 30 րոպեում մեր մարզիկների կողմից վաստակած 3 ոսկե մեդալի հետ...
Այն, որ հայաստանցի մարզիկները այդ 30 րոպեում մեդալներ են վաստակել նախ և առաջ պայմանավորված է մրցաշարի կազմակերպիչներից, ովքեր այդ մրցումները գրեթե իրար հետևից են դրել, որոնց եզրափակիչներին մասնակցում էին հայ մարզիկները... Իսկ եթե հայ մարզիկները այդ ոսկե մեդալները 2 օրվա մեջ ստանային, ապա դա "նոր Հայաստանի" ձեռքբերումը չէր լինի... Կամ եթե հայաստանցի մարզիկներն այլ արժեքի մեդալներ վաստակել այդ կես ժամվա մեջ, օրինակ՝ 2 ոսկե, 1 արծաթե, կամ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ, իսկ դա ում կվերագրեին "թավշյա" քարոզիչները...
Սակայն ամենակարևորն այն է, որ ոսկե և այլ արժեքի մեդալներ ստացած հայաստանցի մարզիկներն ընդհանրապես ինչ-որ բանով պարտավոր չեն այս իշխանություններին, քանի որ մինչ այդ էլ մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցաշարերի և մեդալներ վաստակելով միշտ հպարտություն են պարգևել մեզ բոլորիս...
Տարրական զզվանք է առաջացնում, երբ իշխանություններին գովազդողները, նույնիսկ սպորտի բնագավառում Հայաստանի ձեռքբերումները, փորձում են սեփականաշնորհել և քաղաքականացնել... Ամո՛թ է, մի արեք այսպիսի էժանագին բաներ, որով "արջի ծառայություն" եք մատուցում Նիկոլ Փաշինյանին...
Ի դեպ, բոլոր մեդալակիր մարզիկները, նախ և առաջ իրենց հաջողության համար պարտավոր են իրենք իրենց, մարզիչներին և նրանց, ովքեր պայմաններ են ստեղծում, որ մարզիկները նորմալ պարապեն...
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե շուտով որոշ պնակալեզ իշխանամետ օգտատերեր մեզ հայտնեն, որ Երևանի հիմնադիր Արգիշտի Ա-ն Նիկոլ Փաշինայնի նախնիներից է...
Քաղաքագետ Գագիկ Համբարյան