Քաղաքական 

«Աջ սեկտորը» ճանաչում է Ուկրաինայի իշխանությունների օրինականությունը

«Աջ սեկտորը» ճանաչում է ներկայիս իշխանություններին` չնայած նրանց կողմից ձեռնարկված ոչ պրոֆեսիոնալ գործողություններին, և պահանջում է փակել Ուկրաինայի սահմանները: 

 

«1. Մենք ճանաչում ենք ներկա իշխանությունների օրինականությունը

 

2. Չնայած այն բանին, որ նրանց ձեռնարկած գործողությունները ոչ պրոֆեսիոնալ և գրեթե սաբոտաժային ենք գնահատում

 

3. Մենք պահանջում ենք փակել Ուկրաինայի սահմանները, և, քանի որ, Ռուսաստանի պնդմամբ, «կանաչ համազգեստավորներն» այդ երկրի զինված ուժերը չեն ներկայացնում, ոչնչացնել նրանց:

 

4. «Աջ սեկտորը պատրաստ է գլխավորել Ուկրաինային թշնամաբար վերաբերվող բոլոր էլեմենտների դեմ պայքարը

 

5. Գերագույն Ռադայի դեմ հարձակումն աննպատակահարմար ենք գտնում

 

6. ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտարածել չճշտված տեղեկություններ և «հակասադրիչային» հիստերիայի հերթական չափաբաժինը բաց չթողնել»,-ասվում է քաղաքական մեկնաբանության տեքստում:

 

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Աջ սեկտորը» իր ստորաբաժանումների լիարժեք մոբիլիզացիա է հայտարարել` Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ուղարկելու համար:

 

Նույն շարքից