Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հեռացրել է ֆեյսբուքյան գրառումը, որով հայտնել էր, թե հրաժարվում է Ռուսաստանում համերգներով հանդես գալուց: Այս մասին հայտնում է Լենտան:
Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, երգչուհին իր աջակցությունն էր հայտնել Վրաստանում ակցիաներ իրականացնողներին՝ վստահեցնելով, որ այլևս ելույթ չի ունենալու «ագրեսոր երկրում»: Նա ասել էր, որ վերջին ելույթը եղել է հունիսի 22-ին «Усадьба Jazz» փառատոնի ժամանակ:
Կատամաձեի հայտարարությանն արձագանքել էին ՌԴ հայտնի քաղաքացիները: Մասնավորապես խոսքը վերաբերում է Վլադիմիր Սոլովյովին և Օլգա Սկաբեևային: