Միջազգային Քաղաքական գլխավոր 

Իսրայելական հարվածի արդյունքում Սիրիայում զոհեր կան, այդ թվում՝ մեկ երեխա. SANA

Առնվազն 4 մարդ է զոհվել և ավելի քան 20-ը վիրավորվել իսրայելական օդուժի կողմից Սիրիայի տարածքում հասցված հարվածի արդյունքում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով SANA-ին:

Զոհերի թվում 1 երեխա կա:

Լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ օդային հարվածը հասցվել է Լիբանանի օդային տարածքից:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ այս գիշեր սիրիական ՀՕՊ-ը օդային հարվածներ է ետ մղել Դամասկոսի և Հոմսի շրջակայքում:

Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունները:

Նույն շարքից