Հասարակություն Բարի օր 

ԱՄՆ-ում օդանավ է վթարի ենթարկվել. Բոլորը զոհվել են

ԱՄՆ Տեխաս նահանգում փոքր օդանավ է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում 10 զոհ կա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Էդդիսոն քաղաքում: Տեղի իշխանությունների տեղեկություններով, օդանավում եղել է հենց 10 մարդ:

Դաշնային ավիացիոն վարչությունն իր հերթին հայտնում է, որ Beechcraft BE-350 King Air օդանավը բռնկվել է անգարին բախվելու արդյունքում:

Ավիավթարը տեղի է ունեցել հունիսի 30-ին առավոտյան:

Նույն շարքից