Թուրքիային ռուսական C-400 համակարգերի մատակարարումը տեղի կունենա 10 օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է NTV-ն:
Ճապոնիայում G20-ին գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մատակարարումը տեղի է ունենալու 10 օրվա ընթացքում:
Խոսելով ամերիկյան Patriot-ներ գնելու հավանականության մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ C-400-ները 3 Patriot արժեն, սակայն, եթե նույնիսկ դրանք նույնը լինեին, թուրքական կողմը հաշվի էր առնելու սեփական շահերը: