Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես է Թրամփի խոսնակը վնասվածք ստանում հյուսիսկորեացի լրագրողների հետ հրմշտոցի արդյունքում

analitik.am

Հարավկորեական YTN-ը հրապարակել է ամերիկացի և հյուսիսկորեացի լրագրողների միջև հրմշտոցի տեսանյութը, ինչի արդյունքում վնասվածք է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր խոսնակը՝ Ստեֆանի Գրեշիմը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հյուսիսկորեացի լրագրողները հրում Սպիտակ տան ներկայացուցիչներին, որպեսզի մտնեն սենյակ և լավ տեղեր զբաղեցնեն երկու երկրների ղեկավարների բանակցությունների ժամանակ: Հենց այդ պահին հարվածի տակ է հայտնվում նաև Գրեշիմը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելեց Հյուսիսային Կորեա... այցը տևեց 45 վայրկյան:

Նույն շարքից