Բիզնես Հասարակություն 

«Դուք մրցանակ եք շահել» կեղծ հաղորդագրություն. «Կոկա-Կոլա»-ն հերքում է

analitik.am

Վերջերս, սպառողները ստանում են տարբեր հաղորդագրություններ «Կոկա-Կոլա»-ից մրցանակներ շահելու վերաբերյալ:

Ընկերության հաղորդագրության մեջ նշված է. «Դուք մրցանակ եք շահել», կամ «Դուք նվեր եք շահել» գրությունները, որոնք ուղարկվում են բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին նպատակ են հետապնդում սպառողներին մոլորության մեջ գցել, և այն ոչ մի առնչություն չունի «Կոկա-Կոլա ընկերության», ինչպես նաև Հայաստանում «Կոկա-Կոլա ընկերության» միակ լիազորված շշալցնող հանդիսացող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության կողմից իրականացվող մարկետինգային ակցիների հետ:

Ընկերությունն իր սպառողներին և, մասնավորապես, մրցանակ շահած սպառողներին իր կողմից իրականացվող մարկետինգային ակցիաների մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական վեբ կայքով, որն է՝ www.coca-cola.am, կամ զանգվածային լրատվական միջոցներով: Բոլոր դեպքերում, մարկետինգային ակցիաների ընթացքում սպառողներից պահանջվող տեղեկատվությունը պահվում է գաղտնի՝ ելնելով ընկերության և սպառողների միջև գաղտնիության քաղաքականությունից:

Ընկերությունը երբեք տեղեկատվություն չի հարցնում անձի ինքնության մասին, բացի անուն ազգանունից, ծննդյան օրվանից և հասցեից, ինչպես նաև, մենք երբեք սպառողներից չենք հարցնում այնպիսի ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել ֆինանսական գործարքներ իրականացնելու նպատակով, օրինակ, բանկային տվյալներ: Մարկետինգային ակցիայի շրջանակներում, մրցանակներ շահած սպառողների տվյալները (հասցե կամ հեռախոսի համար) մենք ճշտում ենք անմիջապես մեր թեժ գծի միջոցով, կամ մեր ընկերության հետ պայմանագիր կնքած իրավասու գործակալության միջոցով: Այնպիսի մարկետինգային ակցիաների շրջանակներում, որոնք որպես մրցանակ նախատեսում են ուղևորություն, ընկերությունը կարող է պահանջել անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճեներ կամ անձնագրեր: Մարկետինգային ակցիայի պայմանների իրականացման համար հավաքագրված բոլոր փաստաթղթերը և ինֆորմացիան պաշտպանվում է գաղտնիության պայմանագրով, որը կնքվում է ընկերության և մեր գործակալների միջև:

Դուք կարող եք ճշտել արդյո՞ք տվյալ հաղորդագրությունը, ուղարկվել է մեր ընկերության կողմից, թե ոչ` զանգահարելով մեր սպառողների համար նախատեսված թեժ գծին 0-800 0 1000 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից