Հասարակություն 

Ղազախստանում աղջկա պատճառով տեղի ունեցած զանգվածային բախման արդյունքում 40 վիրավոր կա

Ղազախստանում «Թենգիզշևրոյլ» ընկերության արտասահմանցի աշխատակիցների և տեղացիների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա ավելի քան 40 տուժած: Այս մասին հայտնում են ընկերությունից:

Այս պահին շինհրապարակում աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են և կվերսկսվեն առաջիկա օրերի ընթացքում:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Պատճառը դարձել է ընկերության լիբիացի աշխատակից Էլի Դաուդի արած լուսանկարը: Լուսանկարում նա կատակով տեղի աղջիկներից մեկին առաջարկել է «լեզվով դիպչել» իր ռացիային:

Նույն շարքից