Հասարակություն 

Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը /լուսնկարներ/

Սուսաննա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս պահին Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։

Պատճառը՝ խմելու ջրի գրեթե բացակայությունն է։

Երկար ժամանակ է արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն «ձայն բառբառոյ անապատի»:

Ճարահատյալ, իրենց ձայն լսելի դարձնելու եզակի ճանապարհը՝ ճանապարհ փակելն են համարել։

Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք...

 

Նույն շարքից