Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները պաշտպանել են Ուկրաինայի իրադրությունը լիցքաթափելու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ուղղված կոչը և ողջունել են Ուկրաինայի իշխանությունների «հանգիստ և զգուշավոր» գործելակերպը: Այդ մասին, հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք միանշանակ պաշտպանում ենք իրադրությունը լիցքաթափելու Ռուսաստանին ուղղված նրա կոչը»,-ասել Է նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ կայացած նախարարների հանդիպումից հետո:
«Մեզ՝ պաշտպանության նախարարներիս համար, կարևոր Էր հստակ ազդանշան տալ բալթյան պետություններին, Լեհաստանին և Ռումինիային, որ նրանց անհանգստությունը նաև մեր անհանգստությունն Է, որ նրանք պետք Է վստահ լինեն մեր համերաշխությանը»,-հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծվել Է «շատ փխրուն իրադրություն, որում կարևոր Է զգուշավորությունը»:
«Ուստի երախտագիտություն Է հայտնվել Ուկրաինային նման բարդ իրավիճակում նրա շատ հանգիստ ու զգուշավոր գործելակերպի համար»,-հավելել Է ԳՖՀ-ի պաշտպանության նախարարը: