Հասարակություն 

Հուժկու պայթյուն՝ Քաբուլի դիվանագիտական թաղմասում. Տուժածների թվում 9 երեխա կա

Այսօր վաղ առավոտյան Քաբուլի կենտրոնում դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կա առնվազն 65 տուժած: Այս մասին հայտնում են Աֆղանստանի Առողջապահության նախարարությունից:

Տուժածների թվում 9 երեխա կա:

Ավելի վաղ հայտնվում էր 15 տուժածի մասին:

Պայթյունը որոտացել է երկրի ՊՆ-ի մոտակայքում, երբ փողոցը մարդաշատ է եղել:

Այն բանից հետո, երբ պայթյունը որոտացել է, հատուջոկատայինները օղակի մեջ են վերցրել թաղամասը, որտեղ գտնվում են նաև ահաբեկիչները:

Արդեն հայտնի է, որ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա:

Նույն շարքից