Հունիսի 26-ին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյողում ուժեղ քամի է եղել և թաղամասերից մեկում էլեկտրաէներգիայի տատանումից՝ լարումը 220 վոլտից հասել է 380 վոլտի և թաղամասի բնակիչների էլտեխնիկան շարքից դուրս է եկել: Այդ ամենի մեղավորը մայթի բարձր ծառերն էին, որոնք ուժեղ քամուց տատանվել են և նման իրավիճակ ստեղծել:
Այս մասին Analitik.am-ին ասաց Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանը՝ անդրադառնալով համայնքի բնակիչ Սեդա Ղազարյանի բողոքին, որ գյուղապետը կտրել է իր սեփական ծառերը, որոնք խանգարել են էլեկտրաէներգիայի հաղորդալարերին:
Համայանքապետը շեշտեց, որ ծառերը նախ մայթեզրի ծառեր էին, հետո էլ այդ ծառերն այնքան էին բարձրացել, որ նման իրավիճակ են ստեղծել թաղամասում և դա առաջին անգամը չէր, և այս անգամ թաղամասի բնակիչները զայրացել էին, քանի որ չեն կարող էլ․ցանցերին բողոքել և վնասը փոխհատուցել, քանի որ հոսանքի տատանման «մեղավորը» բարձր ծառերն էին, իսկ թե ով է փոխհատուցելու թաղամասի բնակիչների 4-5 մլն դրամի կորուստը՝ համայնքապետը դժվարացավ ասել:
Ըստ նրա, Սեդա Ղազարյանն ապրում է միայնակ, իսկ որդին Սասունիկ գյուղում է բանկվում և արդեն 15 տարի համայնքում չէ, երբ առաջացել է ծառերի խնդիրը և թաղամասի բնակիչները դիմել էին համայնքապետին, տիկին Սեդան ասել է, որ որդին ու թոռը Ռուսաստանում են և չեն կարող գալ և ծառերը կտրել:
Ըստ գյուղապետի, նա տիկին Սեդային առաջարկել է էլեկտրաէներգիայի հաղորդալարերից ներքև ծառերի ճյուղերը կտրել, որին տիկին Սեդան պատասխանել է, որ մարդ գտի, թող գան ծառերը քոքից կտրեն, ես միայնակ եմ ապրում․ «Նա ասաց, որ ծառերը դարձել են պատուհաս և այդ խոսակցությանը ներկա էին թաղամասի բնակիչները, կարող են փաստել»,- ասաց Վահրամ Ավետիսյանը՝ հավելելով, որ հենց թաղամասի բնակիչներն էլ կտրել են ծառերը «էնքան վառված էին», քանի որ ոչ միայն իրենց տեխնիկան էր փչացել, նաև համայնքը հոսանքազրկվել էր և ոչ թե 7 ծառ է եղել, ինչպես ներկայացնում են, այլ՝ 4-5:
Նոր Ամանոս համայնքի ղեկավարը նաև դժգոհ է, որ հոդված են գրել՝ առանց լսելու մյուս կողմին՝ համայնքապետին և բնակիչներին, բացի այդ, ըստ նրա, հունիսի 28-ի 23:30 Սեդա Ղազարյանի տղան, ինչ-որ մեկի հետ՝ ալկոհոլի ազդեցության տակ ներխուժել է իր տուն՝ սպառնալիքներ տեղացել իր հասցեին:
Գոհար Ստեփանյան