Հասարակություն գլխավոր 

Ամենալուրջ արդյունքն օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորումն է. Արթուր Դավթյան

Կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով: Այս մասին հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանը թվեր չներկայացրեց, սակայն նշեց, որ բոլոր նշված ուղղություններով նախորդ տարիների հետ համեմատ անգամներով ավելի արդյունքներ կան. «Կարծում եմ, որ ամենալուրջ արդյունքն օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորումն է»:

Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ դատախազությունն ունի բավարար ներուժ առանց որևէ կաշկանդվածութան իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ անզիջում պատրաստ լինելով ցանկացած բացահայտ ու քողարկված հակազդեցության:

Նույն շարքից