Հասարակություն Բարի օր 

Քաղաքացին կարող է անել այն, ինչն արգելված չէ օրենքով. ՀՔԾ պետը չի մեկնաբանում դատարաններն արգելափակելու կոչը

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում դատարանները շրջափակելու կոչին, հայտարարել է, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է պատասխանի նման քաղաքական հարցերին:

Դիտարկմանը, որ հարցն իրեն տրվում է որպես իրավաբանի, Խաչատրյանը նշել է, որ ինքը իրավաբան լինելուց զատ նաև ՀՔԾ պետն է դրա համար քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի տա:

Իսկ եթե մի օր քաղաքացիները որոշեն արգեափակել ՀՔԾ շենքը… Խաչատրյանը նշել է, թե բազմիցս եղել են դեպքեր, երբ դժգոհ քաղաքացիները գնացել են, խոչընդոտել են քննիչների մուտքը և այլն, նման բաներ լինում են:

ՀՔԾ պետը չի կարող ասել՝ դա նորմալ է, թե՝ ոչ. «Բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են հայտնում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է այն, ինչը նախատեսված է օրենքով, քաղաքացուն թույլատրելի է այն, ինչն արգելված չէ օրենքով»:

 

Նույն շարքից