Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը պարգևատրվեց

analitik.am

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության կազմավորման 101-րդ ամյակը: Տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատախազության աշխատակիցներին պարգևատրեցին ՀՀ վարչապետը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանապետը, ՀՔԾ պետ և այլ պաշտոնյաներ:

Պարգևատրվող դատախազների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող  դատախազ Կարեն Բիշարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը պարգևատրվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով:

 

Նույն շարքից