Քաղաքական 

Իրանի Սպահան քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Քեսաբի

Իրանի Սպահան քաղաքում հայ երիտասարդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանում տեղի ունեցող դեպքերի և դրանում Թուրքիայի ունեցած դերակատարության. այդ մասին Tert.am-ին պատմել են ակցիայի մասնակիցները։

 

Ակցիայի ընթացքում հայերենով և պարսկերենով կոչեր են հնչել և հիշեցվել է 1915թ.-ին Թուրքիայի իրականացրած ոճրագործությունների մասին։

 

«Դատապարտելի է Թուրքիայի ոճրագործությունը»՝ գրված է եղել իրանահայ երիտասարդների պարզած պաստառի վրա։

 

Միջոցառման ավարտին հավաքվածները ծաղիկներ են դրել տեղի Սուրբ Ամենափրկիչ վանքում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։




 

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/v/t35.0-12/10270887_717729741612458_259055957_o.jpg?oh=5f521861dc65f2efaf507b83774f4fe0&oe=534F0174&__gda__=1397671490_31fdc68e36fc12b3452cec952aa51029


 

Նույն շարքից