Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը՝ իր պարգևատրման մասին

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության կազմավորման 101-րդ ամյակը:

Օրվա կապակցությամբ պարգևատրվողների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող  դատախազ Կարեն Բիշարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, խոսելով իր պարգևատրման մասին, նշեց, որ պետք չէ փորձել կապ գտնել իր պարգևատրման և Մարտի 1-ի գործի միջև:

Հավելենք՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր ՀՀ վարչապետը հարցերին չի պատասխանելու:

 

Նույն շարքից