Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով: Նա անձնավորեց իր դերակատարությունը: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե վարչապետը չգնար Աբովյան: Երբ մարդիկ շարժման իներցիայով ձայն են տալիս ինչ-որ մեկին, մարդիկ կան, որ մտածում են, թե դեմք են, կամ մեծ դերակատարություն են ունեցել, հայոց պատմության կամ վերջին թավշյա հեղափոխության հետ կապված: Լրագրողների հետ զրույցում հայատարարել է «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին և հավելելով, որ վերջինս եսիմ ինչ ակտիվ չի եղել հեղափոխության ժամանակ:
Մարդիկ կան, որ մտածում են, թե դեմք են. Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին