Քաղաքական 

Խմորումներ են եղել. Սասուն Միքայելյանը՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին

Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում, խոսելով ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ իրեն երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը. «Ինձ ձայն չեն տվել: Միգուցե ինչ-որ խմորումներ է գնացել, ինչ-որ թիմեր են ձևավորվել: Սակայն դա Սասուն Միքայելյանին չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի: Պլյուս դրան, Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ է տարել: Այսօր, որ ես չընտրվեցի վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ»:

Միքայելյանն անուններ չտվեց. «Բնական է, որ եղել են խմորումներ: Մարդիկ կան այնտեղ՝ առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երբեք նման խաղերի մեջ չեն մտել: Մեր դրած սկզբունքը պահվել է հատկապես վարչապետի գլխավորությամբ»:

Պատգամավորը կարծում է, որ ՔՊ վարչությունում ընտրվել են մարդիկ, ովքեր պետք է չընտրվեին. «Ես անուներ չեմ տա»:

Նույն շարքից