Քաղաքական 

Ուկրաինա խաղաղարար ուժերի ուղարկումն այժմ հնարավոր չէ. Բան Կի Մուն

Ուկրաինա խաղաղարար ուժերի ուղարկումն այժմ հնարավոր չէ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մեքսիկական:

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն ավելի վաղ Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր ՄԱԿ-ի խաղաղապահների հետ համատեղ գործողություն իրականացնել երկրի արևելքում:

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում «հակաիրավական գործողություններին» մասնակցելու համար ՄԱԿ-ի խաղաղարարներին հրավիրելու Կիևի գաղափարը ոչ մի կերպ չի տեղավորվում բանականության սահմաններում:

 

Բան Կի Մունն ասել է, որ խաղաղարարներ ուղարկելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը։ «Առանց Անվտանգության խորհրդի հստակ մանդատի և թույլտվության՝ ես չեմ կարող ոչ մի գործողություն ձեռնարկել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նույն շարքից