Քաղաքական 

Ես չգիտեմ, թե ում երազանքն է, ես խռովող տղա չեմ․ Սասուն Միքայելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Ես չգիտեմ, թե ում երազանքն է: Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, որին երկար տարիներ ծառայել եմ: Նորագույն պատմության մեջ երևի առաջին դեպքն է եղել, որ արդար ընտրություններ են եղել, և ես 32 հազար ձայն եմ ստացել: Ես այդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ոչ թե նրանց, ովքեր ինձ չեն ընտրել ՔՊ վարչության անդամ: Ես խռովող տղա չեմ, իմ գործն արել եմ ու շարունակելու եմ անել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբկացության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն խոսակցությունենրին, որ մանդատը վայր է դնելու:

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այս չէր մասնակցում ԱԺ նիստերին, Միքայելյանը նշել է, որ առողջական հարցեր են եղել, գումարած դրան էլ ցանկանում էր, որ հանդարտվի իրավիճակն ու ամեն ինչ պարզ լինի:

Միքայելյանը հերքեց այն տեղեկությունները, թե ՔՊ համագումարին իր ելույթի ժամանակ ոմանք ցուցադրաբար լքել են դահլիճը. «Նման բան չի եղել: Գնացել են ծխելու»:

Աբովյանի ընտրություններից հետո Միքայելյանը հարցը չի քննարկել վարչապետ Փաշինյանի հետ, սակայն կքննարկի։

Նույն շարքից