Հասարակություն 

Սասուն Միքայելյանին կկանչե՞ն հարցաքննության այսօրվա հայտարարության համար

Այդ հարցով, ինչքան գիտեմ, Ազգային անվտանգությունն է զբաղվում: Պարզ կլինի՝ այրեցի՞ն, թե՝ այրեց: Դա իմ գործը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան ու տունն այրելու միջադեպի մասին:

Դիտարկմանը, որ նման ակնարկներ արել է նաև Ծառուկյանը, Միքայելյանն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանն է. «Ես էլ եմ ուզում, որ պարզվի»:

Սասուն Միքայելյանն ասաց, թե չի կարող կարծիք հայտնել, որ գործը սարքած է, իրավաբանները պետք է որոշեն. «Ես խնդրում եմ, որ պարզեն, թե ինչ է կատարվել»:

Լրագրողի հարցին, թե ինքն այն կարծիքի՞ն է, որ գործը սարքած է, Միքայելյանն ասաց, որ նման կարծիքի հակված չէ, «Ես ասում եմ, որ այս իրավիճակին նայելով, հնարավոր չէ մի հատ անխելք մարդ՝ այլ ուժի կամ հակադիր ուժի կողմից, որ նման գործ անի, մեքենա դնի այրի: Ինչի՞ համար»:

Նույն շարքից