Հասարակություն 

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները փակել են երկաթգիծը և գործարանի բոլոր ելքերն ու մուտքեր

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը, ինպես նաև գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը:

Analitik.am-ի հետ զրույցում պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը պղնձաձուլարանի 200 աշխատակցի պայմանագրերը երկարացնելու ծանուցագիր չի ուղարկել, որի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից. «Փակ է գործարանի մուտքերն ու երկաթգիծը, առայժմ նոր բան չկա: Մեր պայմանագրերը ևս 2 ամսով հետաձգել էին և, մենք, հարկադիր պարապուրդի մեջ լինելով, վարձատրվում էինք աշխատավարձի երկու երրորդով, հիմա դա էլ չի լինելու»:

Պարոն Կիրակոսյանը նշեց նաև, որ պղնձաձուլարանի աշխատակիցներն այս հարցի վերաբերյալ դիմել են «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը, բայց այս պահին ոչ մի նոր առաջարկ չունեն:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից