Հասարակություն 

«Կներեք, ցտեսություն». Կոտայքի մարզպետը նույնիսկ չլսեց Սասուն Միքայելյանի մասին հարցը

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե վստահ է, որ Աբովյանում ՔՊ-ն ընտրություններում պարտվեց, քանի որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անձնավորել է ընտրությունները. «Նա հիստերիայի մեջ էր ընկել, թռչկոտում էր, դա մարզպետին վայել բան չէ, եսիմ ինչերի մեջ էր ընկել»,-հայտարարել է Միքայելանը:

Analitik.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս լսելով, որ լրագրող է զանգահարողը, հայտարարեց «Կներեք, ցտեսություն» ու միանգամից անջատեց հեռախոսը:

Մեր հետագա զանգերը մնացին անպատասխան:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից