Քաղաքական 

Ընկերությունները տարբեր պետական կառույցներին միևնույն ապրանքը տարբեր գներով են մատակարարել. ՎՊ զեկույց

ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս հրապարակել է 2013թ-ի տարեկան հաշվետվությունը, ըստ որի, պետական գնումների համակարգը դեռևս լիովին չի արդարացնում սպասելիքները, արդյունքում առաջանում են անցանկալի հետևանքներ: Վերահսկիչ պալատը արձանագրել է ոլորտում մի շարք խախտումներ, կոռուպցիոն ռիսկեր:

ՎՊ-ն արձանագրել է, որ 2013թ-ի ընթացքում նույն ապրանքը միևնույն կազմակերպությունը տարբեր կառույցներին մատակարարել է տարբեր գներով: Որպես օրինակ՝ բերվում է Երևան քաղաքի վարչական շրջաններում միևնույն տեխնիկական բնութագրերով սննդամթերքի ձեռքբերման նախահաշվային գները:

Ըստ այդմ, օրինակ` բուսական յուղ Կենտրոն վարչական շրջանում մատակարարվել է 1000 դրամով, Շենգավիթում՝ 990 դրամով, Էրեբունիում՝ 950 դրամով, Նորք-Մարաշում՝ 890 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 850 դրամով: Նույն խնդիրը առկա է նաև շաքարավազի, մակարոնեղենի, հնդկաձավարի ու բրնձի գների միջև:

ՎՊ-ն արձանագրել է, որ գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին որոշ ապրանքատեսակներ, որոնց տեխնիկական բնութագրերը նույնն են, մատակարարել են տարբեր գներով:

Օրինակ՝ «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն շաքարավազը մանկապարտեզներին մատակարարել է 406 դրամից մինչև 490 դրամով: Ամենացածր գնով մատակարարվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներին:

 

                                                     §îÆê²¦ ö´À /Ù³ï³Ï³ñ³ñ/                                       

²åñ³Ýù³ï»ë³Ï

¸³íó߻Ý

λÝïñáÝ

޻ݷ³íÇÃ

²í³Ý

سɳÃdz - 껵³ëïdz

Þ³ù³ñ³í³½

490

480

490

450

406

ÈáµÇ ѳïÇϳíáñ

850

987

750

770

687

سϳñáݻջÝ

450

445

460

395

318

¶³½³ñ

370

319

330

250

264

γݳã ÉáµÇ

350

660

450

 

360

γñïáýÇÉ

250

220

250

150

150

γճٵ

250

238

240

180

180

ՎՊ-ն արձանագրել է նաև, որ Կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չեն համապատասխանել նույն ապրանքների շուկայական գներին: Դեռ ավելին՝ շուկայական գները ավելի ցածր են եղել:

«Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավար մատակարարել է 600 և 650 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ, կարտոֆիլը մատակարարվել է 160 և 180 դրամով, շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ: «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով, իսկ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը՝ 146-220 դրամով, այնինչ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ և այլն:

ՎՊ զեկույցում արձանագրված է, որ ուսումնասիրված ապրանքատեսակները շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում՝ սննդի ձեռքբերում հոդվածով հնարավոր տնտեսումը «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով կարող էր կազմել 46 մլն 812 հազ. դրամ:

Նույն շարքից