Հայաստանում պատվաստումներից ցուցանիշը նվազել է: 2018թ-ին եղել է 92 տոկոս, մինչդեռ պաշտպանիչ մակարդակը համարվում է 95 տոկոս և ավելին: Սա միջին հանրապետական ցուցանիշն է, մինչդեռ համայնքներ կան, որտեղ ցուցանիշները շատ ավելի ցածր են:
Analitik.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը։
Նա նաև նշեց, որ ավարտվել է լրացուցիչ պատվաստումների ժամկետը նախօրեին և դա կօգնի ապահովել պաշտպանությունը և ռիսկը նվազեցենլ:
Ինչ վերաբերում է Իրանում արտաքին միջավայրում պոլիո վիրուսի հայտնաբերմանը, նշեց, որ պոտենցիալ վտանգ կա, քանի որ մի կողմից շրջակա միջավայրում է վիրուսը հայտնաբերվել, այսինքն հստակ վիրուսակիրը պարզ չէ, մեկ մարդ չէ արտազատողը:
Ըստ նրա, պատմականորեն պոլիո վիրուսի դեմ պատվաստման բարձր ցուցանիշներ է Հայաստանն ունեցել:
Հիշեցնենք, որ Հայաստանում պոլիոմելիտի դեպք արձանագրվել է վերջին անգամ 1995 թ-ին, հավելենք նաև, որ պոլիո վիրուսից տարեկան 2-3 երեխա էր հաշմանդամ դառնում:
Նշենք, որ պոլիո վիրուսը շարունակում է շրջանառվել Պակիստանում, Նիգերիայում, Աֆղանստանում, իսկ Իրանում հայտնվել է Պակիստանից:
Պոլիոմելիտը վիրուսային հիվանդություն է, որով վարակվում են հիմնականում 2-5 տարեկան երեխաները։
Վարակը հիվանդ մարդուց մարդուն փոխանցվում բերանակղանքային և օդակաթիլային ճանապարհներով, վիրուսն ախտահարում է նյարդերը և առաջացում հաշմանդամություն:
Հավելենք նաև, որ Հայաստանը և Իրանն ակտիվ շփումների մեջ են և ամռան սեզոնին մեծ է իրանցիների հոսքը մեր երկիր և հակառակը: Բացի դրանից, Ազատ տնտեսական գոտում գնում է ակտիվ առևտուր և անհրաժեշտ վերահսկողության և պատվաստումենրի նվազման պարագայում պոլիոյի ներթափացման ռիսկը մեր երկիր մեծանում է:
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019թ. դրությամբ.
1տ երեխաներ` 85.9%
2տ երեխաներ` 90.6%
6տ երեխաներ` 95.5%
10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում պետական որոշ կառույցների պատճառով:
Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ են արվելու, ինչպես շատ Եվրոպական երկրներում:
Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Ամեն ամսվա տվյալներն ամփոփելիս՝ հասկանում եմ, որ հեռու չեն բռնկումները»: