«Սիստեմա» ԲՖԿ-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտոշենկովը վերընտրվել է կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Եվտոշենկովի տեղակալ է նշանակվել տնտեսության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան:
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տնօրենների խորհրդում իր տեղը պահպանել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: