Գերմանիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:
Ինչպես փոխանցում են տեղի իշխանությունները, դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները, շտապօգնության աշխատակիցները և իրավապահները:
Bild-ը տեղեկացնում է, որ Eurocopter EC135-ը պատկանում էր գերմանական զինված ուժերին: Ուղղաթիռը կործանվել է փոքր բարձրության վրա վարժություններ կատարելու ժամանակ:
Ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:
Ավիավթարի արդյունքում կա մեկ զոհ, մեկ վիրավոր: