Հոնկոնգում ակցիա անողներն ամբողջական վերահսկողություն են հաստատել խորհրդարանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին:
Ակցիայի մասնակիցները տարբեր գրաֆիտիներ են արել խորհրդարանի պատերին: Խորհրդարան ներխուժածների թիվը գերազանցում է 100-ը:
Հոնկոնգի ոստիկանությունն արդեն հայտնել է, որ պատրաստվում է օրենսդիր մարմնից հեռացնել ցուցարարներին: