Քաղաքական 

Ընդդիմության կողմից անկախ մարմիններում թեկնածու առաջադրելը դառնում է անիրագործելի․ Գորգիսյան

«Հին ավանդույթները, որ միայն քաղաքական մեծամասնությունը կարող է թեկնածուներ առաջադրել անկախ մարմիններում, դեռ շարունակվում են։

Սա շատ բացասական հետևանքներ ունի հենց այդ անկախ մարմինների համար, քանի որ այդպիսով չի պահպանվում քաղաքական բազմազանության սկզբունքը, և այդ մարմիններում ընտրվում են միայն մեծամասնության թեկնածուները։

«Լուսավոր Հայաստանի» առաջադրած ԲԴԽ-ի երկու թեկնածուները մերժվել են մեծամասնության կողմից գրեթե առանց մեկնաբանության։ Հետևաբար, ընդդիմության կողմից անկախ մարմիններում թեկնածու առաջադրելը դառնում է անիրագործելի։

Հաշվի առնելով ստեղծված ոչ գործընկերային մթնոլորտը՝ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ Քայլը» խմբակցության ԲԴԽ-ի թեկնածուին»։

Գևորգ Գորգիսյան

Նույն շարքից