Քաղաքական 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ–ում Իրաքի դեսպանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Իրաքի դեսպանը խոսել են Իրաքի հայ համայնքային ու թեմական կյանքի մասին, մասնավոր անդրադարձ է կատարվել միջկրոնական երկխոսության կարևորությանը:

Իր հերթին ՀՀ-ում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Կալետը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրել է Իրաքի և Հայաստանի միջև առկա կապերի զորացմանն ուղղված քայլերը` կարևորելով երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը:

Նույն շարքից