Հասարակություն 

Շատերի համար դեռևս կարևոր է, թե այս կամ այն քրեական գործի մասին ինչ կարծիք ունի ասենք ՀՀ վարչապետը․ Նորիկյան

«Այսօր դատախազությունը նշում է իր հիմնադրման 101-ամյակը:

Այս կառույցի կարևորությունն ու դերակատարությունը դժվար է գերագնահատել:

Բոլորը գիտակցում են, որ դատախազությունը բացառիկ համակարգ է՝ երկրում օրինականության հաստատման ու ամրապնդման տեսանկյունից:

Համաձայն եմ, որ դատախազությունում կան բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իսկապես պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակը, բարեխիղճ են և աշխատում են հանուն Հայաստանի Հանրապետության և օրենքի հիման վրա:

Սրանով հանդերձ, հանուն իրավական պետության կայացման, շատ անհրաժեշտ է, որ հասարակության մոտ գերակայի այն մտայնությունը, որ դատախազությունն այն բացառիկ մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը՝ օրենքներով, և նա որևէ մեկին ենթակա ու հաշվետու կառույց չէ:

Տարիներ շարունակ դատախազությունը գտնվել է գործադիր իշխանության կրնկի տակ:

Շատերի համար դեռևս կարևոր է, թե այս կամ այն քրեական գործի մասին ինչ կարծիք ունի ասենք ՀՀ վարչապետը, այս կամ նախարարն ու պատգամավորը:

Պետք է դուրս գալ կախվածությունից: Դատախազության ձեռքերը պետք է հասնեն բոլորին, ով քրեական օրենքով արգելված արարք է կատարել, անկախ նրանից, թե նա նախագահ է, վարչապետ է, նախարար է, օլիգարխ է, թե հանցավոր աշխարհի վառ ներկայացուցիչ:

Երիցս համոզված եմ, որ այս կամ այն դատախազի միջից պետք է հանել ՛՛ստրուկին՛՛, ՛՛կամակատարին՛՛ կամ այդ դատախազին հանել այդ համակարգից, որ դատախազությունը գործի բացառապես իր առաքելությանը համահունչ...

Քանի չենք գիտակցել այս պարզ ճշմարտությունը և չենք առաջնորդվել վերը նշվածով, մենք չենք կարողանա լիարժեքորեն խոսել իրավական պետության կայացման մասին:

Շնորհավորո՛ւմ եմ բոլոր դատախազներին իրենց մասնագիտական տոնի առթիվ…»։

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից