Հունիս 30-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին և մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պոնչիկանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: