Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բոլոր ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, երբեք ինձ համար ոչինչ չեմ խնդրել և ոչ էլ կխնդրեմ։
Հիմա խնդրում եմ բոլորիդ, պետք է ամեն ինչ անենք, որ էս լույս տղուն՝ Հայկին, թև ու թիկունք կանգնենք։
Հայկը Ապրիլյան Քառօրյայի վիրավորված հերոսներից ա։ Ծանր վիրավորումա ստացել, մինչ այժմ անտրտունջ իր գործն էր անում և իր հոգսերը անձամբ էր հոգում։
Գալիս իմ խանութից անվտանգության տեսախցիկներ էր գնում և տեղադրում, հա տեղադրում, էտ վիճակով էս տղեն տեսախցիկ էր տեղադրում ու ապրում, ոչ ոքին նեղություն չէր տալիս։ Անկեղծ զարմանում էի, ո՞նց կարողա սկզբում սայլակին նստած, և հետո ձեռնափայտերով մի կերպ շարժվող տղեն տեսախցիկներ տեղադրի։
Ինքը անում էր.
Ինքը չէր տրտնջում ու կառավարության շենքի դիմաց իրեն պատռում.
Հիմա Հայկի վիճակն արդեն ծայրահեղ է, ասկոլկան հասել է ողնուղեղին, և ամեն պահը կարող է ճակատագրական լինել, բուժում է պետք Գերմանիայում, այստեղ միանշանակ եզրակացրել են, որ չեն կարող։
Բայց այս տղան ընկել է բյուրոկրատական քաշքշուկների մեջ, անվերջ թղթեր է տանում-բերում։
Խնդրում եմ, տղերք, դուք կարող եք այս խնդիրը լուծել, ձեր ձեռքերում է։
Խնդրում եմ Հայկի հարցով զբաղվել, խնդրում եմ առաջին և վերջին անգամ։
Իմ բազմահազարանոց ընկերներ, խնդրում եմ այս հարցը այնպես բարձրացնել ու տարածել, որ շատ արագ լուծում տանք։