Հասարակություն 

Ամերիկացի ուսուցիչը գովեստի խոսքեր է ասել Հիտլերի հասցեին և բողոքի ալիք բարձրացրել

Ամերիկացի ուսուցիչ Ջեֆֆ Աքորը հայտնվել է քննադատությունների թիրախում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ Ադոլֆ Հիտլերն իր սիրելի պատմական կերպարն է: Այս մասին գրում է 10 Daily-ը:

Ուսուցչի խոսքերով, մինչ Հոլոքոստը Հիտլերը շատ լավ բաներ է արել Գերմանիայի, այդ թվում նաև երիտասարդության համար:

Աքորը  Հիտլերին անվանել է մեծագույն հռետորներից մեկը՝ նշելով, որ վերջինս մեծ ջանքեր է գործադրել Գերմանիան հզոր գերտերություն դարձնելու համար: Բացի դրանից, ամերիկացի ուսուցիչն ընդգծել է, որ Հիտլերի կյանքում շատ դժվարություններ են եղել, որոնք ծանոթ են շատ մարդկանց:

Այն բանից հետո, երբ աշակերտների, ծնողների  շրջանում և սոցկայքում բողոքի ալիք է բարձրացել, ուսումնական հաստատության ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Աքորի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից դուրս՝ միևնույն ժամանակ չհերքելով, որ վերջինս ուսումնասիրել է Հիտլերի կյանքը, սակայն չի աջակցում վերջինիս քայլերին:

Նույն շարքից