Եվրոպայի առանձին երկրներում տեղի են ունենում «մարդու իրավունքների լուրջ խախտումներ, դիտվում Է կոռուպցիայի աճ, բարգավաճում Է մարդավաճառությունը, զարգանում են ռասիստական և խտրական հայացքները»: Այս մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը հայտնել Է Հին աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին հրապարակված հաշվետվությունում:
Նրա կարծիքով՝ Եվրոպայի երկրները հայտնվել են «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր խոշորագույն հումանիտար ճգնաժամում: «Գործազրկությունն ու աղքատությունը շատ երկրներում պարարտ հող են ստեղծում ծայրահեղականության և առճակատման համար»,- նշված Է փաստաթղթում:
Եվրոպայի այլ հակամարտությունների թվում Յագլանդը հիշատակել Է նաև Ուկրաինայի իրադրությունը: «Ժողովրդավարական արգելակների և հակակշիռների, ազատ զանգվածային լրատվամիջոցների և անկախ դատական համակարգի բացակայությունը ծնունդ Է տվել համատարած կոռուպցիայի և հանգեցրել իշխանության չարաշահման»,- նշել Է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: