Անգլիական Բերնվուդ քաղաքում 21-ամյա երիտասարդը մահացել է ջրամբարում խեղդվող աղջկան փրկելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է The Sentinel-ը:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկներն ամեն ինչ արել են երիտասարդի կյանքը փրկելու համար, սակայն փորձերը զուր են եղել:
9-ամյա աղջնակը փրկվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Զոհված տղայի ինքնութան մասին տեղեկություններ չեն հայտնվում: