Հասարակություն 

Ըստ Արայիկ Հարությունյանի, կարելի է Սերժ Սարգսյանին երգ նվիրել

Որևէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել: Ես խոսել եմ կոչման շնորհման կարգի մասին, ոչ թե կոչման վերանայման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով օրեր առաջ իր կողմից արված գրառման մասին:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը կոչումներ շնորհելու կարգի մասին խոսեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին երգը, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Այն կատարում է Ռազմիկ Ամյանը:

Լրագրողի հարցին, կարելի է արդյո՞ք երգ նվիրել Սերժ Սարգսյանին, նախարարը նշել է, որ բոլորին կարելի է նվիրել. «Իմ գրառման մեջ կարգի փոփոխության անհրաժեշտության մասին մտահոգություն կար»:

Նույն շարքից