ՀՀ կառավարությունն այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ համաձայն որի առաջարկվում է գյուղական համայնքներում ՓՄՁ ոլորտի համար տուգանքները նվազեցնել:
Նախագիծը մերժելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ իրենք սկսել են մի գործընթաց, որը նաև ապագա Կառավարության և երկրի նախագահի ցանկությունն է. ՓՄՁ-ի ոլորտ համար ստեղծել շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ:
«Առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ի ծրագրերի և հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն զարգանա մեր երկրում: Յուրաքանչյուր ներդնողի կողքին ենք լինելու: Կառավարության նոր կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք, որպեսզի ապահովենք մեծ ներդրումների հնարավորությունը: Պետությունը պետք է աջակցի այն գործարարին, որը օրենքի սահմաններում իրականացնելու է իր բիզնեսը և որևէ խոչընդոտ չստեղծի նրան համար: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- ասաց նա: