Հասարակություն Բարի օր 

Analitik.am-ի ահազանգից հետո թռչունները բաց են թողնվել վայրի բնություն

List.am կայքով վաճառվում են տարբեր թռչուններ և կենդանիներ՝ ճուռակ, սկյուռ, բուեր, ոզնի, կրիա:

Analitik.am-ը հարցումով դիմել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ list.am կայքով վայրի թռչունների վաճառքի վերաբերյալ՝ մատնանշելով որոշ կենդանիների վաճառքը:

Analitik.am-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ի. Սարգսյանը պատասխանել է, որ Տնային բվիկ և Ականջավոր բու թռչունները բաց են թողնվել վայրի բնություն:

Երկու սկյուռիկները ձեռք են բերվել օրինական ճանապարհով`փաստաթղթերի պատճենները ներկայացվել են:

Տափաստանային ճուռակը հանձնման-ընդունման ակտով հանձնվել է Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմանդրամին:

Հիմնադրամում որոշակի հետազոտություններից հետո`10-15 օր, թռչունը բաց է թողնվելու վայրի բնություն:

Նույն շարքից