Հայաստան Քաղաքական 

Հայ պառլամենտականները բացակայում էին. Ադրբեջանցիներին պատասխանեց Աշոտյանը

Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, տեղի է ունենում միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվնումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից: Այս մասին հայտնում է 168 ժամը:

Հայաստանը համաժողովին նույնպես ներկայացված է բավականին մեծ թվով պատվիրակությամբ. այս համաժողովին, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած ամենակարևոր սեկցիայում, որը կոչվում էր «Միջազգային անվտանգություն», քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ են ունեցել՝ տարածելով ադրբեջանական պրոպագանդայի ընդհանուր մեսիջները:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից