Մոսկվայի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել 5 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Վթարի արդյունքում կա մեկ զոհ, վիրավորների թիվը հասնում է 3-ի: Վիրավորների առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում:
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ, վթարի արդյունքում զոհվել է 2 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 7-ի:
Վթարի պատճառները ճշտվում են: