Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում Ռուսաստանը չի կարող Վրաստանի հետ վիզաների չեղարկման գնալ: Այս մասին РИА Новости գործակալությանը Պրահայից հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների ավարտին:
«Բավականին սուր է դրված վիզաների հարցը, քանի որ, ինչպես հայտնի է, 2008-ի օգոստոսին Սաակաշվիլին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այժմ իրավիճակն այսպիսին է. դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում վաղ է խոսել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ամբողջական ազատականացման մասին», - հայտարարել է Կարասինը:
Կարասինի խոսքով՝ 2013-ին Վրաստանի քաղաքացիներին շուրջ 25000 ռուսական վիզա է տրամադրվել, որը 40 տոկոսով ավել է 2012-ի ցուցանիշից: